Ներկայացնում ենք "ԱՐՎԵՍՏՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ"
վերլուծական զեկույցը
Որքա՞ն տեղ ունի արվեստը հայաստանյան մեդիայում։ Ովքե՞ր են խոսում արվեստի մասին, ինչպե՞ս են այն ներկայացնում, և ի՞նչ է ակնկալում լսարանը մշակութային լուսաբանումից։
Զեկույցն անդրադառնում է Հայաստանում արվեստի և մշակույթի լուսաբանման ներկա վիճակին՝ ուսումնասիրելով մեդիայի բովանդակությունը, ոլորտը լուսաբանող լրագրողների մասնագիտական կարողությունները, ինչպես նաև արվեստի վերաբերյալ հանրային պահանջարկն ու քննարկումների միջավայրը։
Վերլուծական զեկույցը նպատակ ունի ոչ միայն արձանագրել առկա խնդիրները, այլև նպաստել Հայաստանում արվեստի լրագրության և մշակութային խոսքի զարգացմանը։
Հետազոտությունը իրականացվել է «Արվեստ և լսարան. կամրջելով անջրպետը» ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ ծրագրի շրջանակներում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից: